Պենտագոնի ղեկավարը դուրս է գրվել հիվանդանոցից և վերսկսել է իր պարտականությունները

Պենտագոնի ղեկավարը դուրս է գրվել հիվանդանոցից և վերսկսել է իր պարտականությունները

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը դուրս է գրվել հիվանդանոցից և վերսկսել է իր պարտականությունները։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Օսթինը դուրս է գրվել ժամը 15:30-ի սահմաններում: «Նա ապաքինվում է և իր պարտականությունները սկսել է ժամը 17:00-ին»,- ընդգծել են Պենտագոնում: Նրա տեղակալ Քեթլին Հիքսը, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունը, Սպիտակ տունը և Կոնգրեսը ծանուցվել են Օսթինի ապաքինման մասին: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում