Բայդեն -Պուտին հանդիպումը ավարտվել է. Պուտինը մամուլի ասուլիս է տալիս
Մոտ 4 ժամ տևած հանդիպումից հետո ավարտվել է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր պուտինի հանդիպումը: Դրանից մոտ 90 րոպե նախագահները քննարկում անցկացրել են նեղ կազմով, ապա առանց ընդմիջման շարունակել ընդլայնված կազմով: Դրանից հետո նախագահները առանձին առանձին մամուլի ասուլիս են տալիս: Առաջինը լրագրողների հետ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա կառուցողական է գնահատել հանդիպումը:
«Ոչ մի թշնամություն չկար: Ընդհակառակը. գնահատականները ճիշտ է տարբերվում են, սակայն երկու կողմն էլ իրար հասկանալու պատրաստակամություն է ցուցաբերում: Խոսակցությունը բավական կառուցողական էր»,- ասել է Պուտինը:
Պուտինը նաև ասել է, որ Բայդենը փորձառու մարդ է:
«ԱՄՆ -ի ու Ռուսաստանի վրա ընկած է աշխարհում ռազմավարական կայունության պատասխանատվությունը: Եվ մենք այդ պատասխանատվությունը գիտակցում ենք»,- ասել է Պուտինը՝ ավելացնելով, որ Բայդենը ճիշտ որոշում է կայացրել երկարացնելով СНВ-III -պայմանագրի ժամկետը մինչև 2024թ-ը:
Կարծիքներ