Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը հայտարարել է, որ Գազայի հատվածի հյուսիսում «լայնամասշտաբ սով» է, և այն «շարժվում է դեպի հարավ»:
CNN-ին տված հարցազրույցում Սինդի Մաքքեյնն ասել է, որ իրական աղետ է տիրում Գազայի հարավում, որտեղ մեծ թվով պաղեստինցի փախստականներ են ապրում։
«Երբ մենք ականատես ենք լինում նման հակամարտությունների և պատերազմների, սով է սկսվում», - ավելացրել է ՊՀԾ գործադիր տնօրենը:
Կարծիքներ