Իրանում խոշոր նավթամուղ կգործարկվի. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ մոտ ապագայում խոշոր նավթամուղ է գործարկվելու, որը թույլ կտա երկրին իր նավթի մեծ մասն արտահանել Օմանի ծոցով:
«Առաջիկա ամիսներին երկու խոշոր նախագծեր ունենք կյանքի կոչելու: Դրանցից մեկը 1000 կմ երկարություն ունեցող նավթամուղն է լինելու, որն այնպես կտեղակայվի, որ մեր նավթի մեծ մասի արտահանումն իրականացվի Օմանի ծոցով»,- «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռոհանին՝ ելույթ ունենալով երկրի ազատ առևտրի գոտում մի շարք տնտեսական նախագծերի մեկնարկին նվիրված արարողության ժամանակ:
Իրանցի նախագահն ընդգծել նոր նավթամուղի կարևորությունը քաղաքական, անվտանգության և տնտեսական առումներով:
Նավթամուղի կառուցման աշխատանքները երկրում մեկնարկել են 2020 թվականի հունիսին, իսկ նախագիծը գնահատվում է 2 մլրդ դոլար:
Կարծիքներ