Մաասը ՆԱՏՕ-ին կոչ է արել համախմբվել Ռուսաստանի դեմ. Die Zeit
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է համախմբվի Ռուսաստանի դեմ՝ գրում է Die Zeit- ը:
Նա կարծում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է միասնական պատասխան տա «ռուսական ագրեսիային» ու «ապատեղեկատվությանը»:
«Մենք թույլ չենք տա, որ մեզ բաժանեն», – ասել է Մաասը Բրյուսելում դաշինքի շտաբում կայացած հանդիպման ժամանակ:
Միևնույն ժամանակ, ԳԴՀ արտաքին քաղաքականության վարչության պետը պնդում է, որ ռազմական բլոկը չպետք է խանգարի Մոսկվայի հետ երկխոսությանը: Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում հնարավոր է ակտիվ և գաղտնի հաղորդակցություն վարել անվտանգության քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:
Կարծիքներ