Թուրքիայում քննություն է սկսվել Էրդողանի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրի վիրավորական մեկնաբանությունների համար

Ստամբուլի դատախազւթյունը այսօր հետաքննություն է սկսել սոցցանցերի օգտատերերի նկատմամբ, ովքեր վիրավորական հաղորդագրություններ են հրապարակել՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե ինքը վարակվել է օմիկրոնի շտամով:
NTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ստամբուլի Բաղջըլար թաղամասում արդեն ձերբակալվել է առնվազն մեկ կասկածյալ։ Նա մեղադրվում է հանցագործություն համարելու համար բավարար սադրիչ և վիրավորական բովանդակություն հրապարակելու մեջ։Ներկայու
Ներկայումս Թուրքիայի հանրապետությունում գործում է նախագահին վիրավորելու մասին օրենք, ըստ որի՝ անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։
Նախօրեին Էրդողանը սոցցանցի իր էջում հայտարարել էր, որ վարակվել է օմիկրոնի շտամով։ Նրա խոսքով՝ հիվանդությունն ընթանում է թեթև ձևով։ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի խոսքով՝ հիվանդությունը չի խանգարում նախագահին շարունակել իր աշխատանքը։
Թուրքիայի նախագահը նախորդ տարի պատվաստվել է «Սինոֆարմ» կորոնավիրուսային ընկերության չինական դեղամիջոցով։
Փետրվարի 3-ին Էրդողանը այցելել է Ուկրաինա, որտեղ բանակցություններ է վարել նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Նրա հետ Կիևում եղել է նրա կինը, որի թեստի պատասխանը ևս դրական է:
Կարծիքներ