Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իմ հեղինակած օրենսդրական նախագծերը.Զարուհի Բաթոյան

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իմ հեղինակած օրենսդրական նախագծերը.Զարուհի Բաթոյան

ՀՀ պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քիչ առաջ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իմ հեղինակած օրենսդրական նախագծերը, որոնցից առաջինը վերաբերում է ներհամայնքային տրանսպորտի մատչելիությանը:

Եվ այսպես՝

2023 թվականի հունվարի 1-ից ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար,

2024 թվականի հունվարի 1-ից սահմանվում է մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար:

Օրենքով կարգավորվում են նաև վարորդների պարտականություններին և աջակցող միջոցների տեղափոխմանը առնչվող հարցերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում