Տարոն Մարգարյանը դիմել է ՌԴ քաղաքացիություն ստանալու համար

 Տարոն Մարգարյանը դիմել է ՌԴ քաղաքացիություն ստանալու համար

Medianews գրում է.

Դեռևս այս տարվա ապրիլ ամսից Երևանի փողոցներում իշխանափոխության պահանջով ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցում էր նաև Երևանի նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը։ Սա այն նույն Տարոն Մարգարյանն էր, ում պաշտոնավարման տարիներին Երևանի քաղաքապետարանը մինչև ականջների ծայրը թաթախված էր կոռուպցիայի մեջ, իսկ հեղափոխությունից հետո, դեռևս այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի օրոք, Տարոն Մարգարյանը վերադարձրեց պետությանը պատճառած 1 մլրդ 807 մլն դրամ վնասը։

Ամեն ինչ  այսքան ծիծաղելի չէր լինի, եթե չպարզվեր, որ  Երևանի փողոցներում հայրենիքի «փրկիչ» խաղացող Տարոն Մարգարյանը հիմա էլ որոշել է փոխել իր ու իր ընտանիքի  անդամների քաղաքացիությունը։

MediaNews-ի հավաստի աղբյուրների պնդմամբ Տարոն Մարգարյանը  իր և իր ընտանիքի  անդամների համար դիմել է ՌԴ-ում կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագրին, որպեսզի ստանան ՌԴ քաղաքացիություն։

Ի դեպ,  հայրենիքի «փրկիչ» խաղացող նույն Տարոն Մարգարյանն ունի 6 զավակ՝ 5 որդի և 1 դուստր։

Բանակում չծառայած Տարոն Մարգարյանը իր և  իր ընտանիքի անդամների համար ՌԴ քաղաքացիություն ստանալով հավանաբար փորձում է  խուսափել նախկինում գործած չարաշահումների պատասխանատվությունից  և  «փրկել» իր 5 որդիներին հայոց բանակում  ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին և նրան փոխկապակցված շահագրգիռ անձանց, մասնավորապես նրա կնոջը՝ Գոհար Սարգսյան/Մարգարյանին, մորը՝ Սուսաննա Մարգարյան/Պողոսյանին, ինչպես նաև որդիներին՝ Նահապետ և Անդրանիկ Մարգարյաններին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում