Իշխանական նախարարները երեկ իրենց գործը թողած դարձել էին Էյնշտեյն. Նաիրա Զոհրաբյան
«Քիչ առաջ մեր դիմումը թղթային տարբերակով ներկայացրինք ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Լրագրողների այն հարցին, թե տարբեր կարծիքներ կան, որ ԲՀԿ-ն անհրաժեշտ ձայների թիվը սխալ է ամբողջացրել, Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց պատասխանել:
«Իրավաբանական հանրությունն այս հարցի վերաբերյալ երկու տարբեր կարծիքների է բաժանվել: Ես չեմ պատասխանի՝ դա իրավաչափ է, թե ոչ: Իշխանական նախարարները երեկ իրենց գործը թողած դարձել էին Էյնշտեյն և մաթեմատիկական հաշվարկներ էին անում: ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ»:
Կարծիքներ