Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում շուրջ 20 վերելակ կտեղադրվի

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում շուրջ 20 վերելակ կտեղադրվի

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում  շուրջ 20 վերելակ կտեղադրվի: Նախագիծը Երևանն ավելի հարմար ու հասանելի դարձնելու ծրագրի կարևոր բաղադրիչներից է:

Առաջիկայում շահագործման կհանձնվի Կամոյի դպրոցի հարևանությամբ գտնվող գետնանցումի վերելակը, այսօրվանից էլ գործընթացը կմեկնարկի Կոմիտասի շուկայի մոտակայքի գետնանցումում: Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաև Կիլիկիայի ավտոկայանի, Գարեգին Նժդեհի փողոցի՝ վարչական շենքի, Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող գետնանցումներում: 

«Վերելակների սպասարկման երկարաժամկետ լուծում է պետք: Կամ մենք ծառայություն պետք է գնենք, որը ենթադրում է գետնանցումները մաքուր պահել, վերելակներին հետևել, կամ, այսպես ասած, մասնավոր-համայնք համագործակցության տրամաբանությամբ պետք է առաջ շարժվենք, բայց այդ դեպքում էլ գետնանցումները չպետք է դարձնել կրպակների շարք»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում