Իրանը զորավարժությունների ընթացքում բալիստիկ հրթիռներ է արձակել

Իրանը զորավարժությունների ընթացքում բալիստիկ հրթիռներ է արձակել

Իրանցի զինծառայողները Պարսից ծոցի շրջանում տեղի ունեցող զորավարժությունների ընթացքում բալիստիկ հրթիռներ են արձակել, հայտնում է gazeta.ru կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դաձել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ է սկսել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի արևմտյան հատվածում։ 

«Մեծ մարգարե-14» անվամբ զորավարժություններին ռազմածովային և օդատիեզերական ուժեր, ինչպես նաև հրթիռային ստորաբաժանումներ և անօդաչու թռչող սարքեր են մասնակցում։

Տեղեկությունների համաձայն՝ հրթիռները զորավարժությունների երկրորդ օրվա ընթացքում են արձակվել։

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում Իրանի զինված ուժերն առաջին անգամ 2020 թվականի ապրիլին ուղեծիր դուրս բերված «Նուր» արբանյակից (Իրանի առաջին ռազմական արբանյակը) տեղեկություններ է ստացել։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեին Սալամին հայտարարել է, որ Թեհրանի քաղաքականությունը և ռազմավարությունն ուղղված են իրենց կենսական կարևորության շահերի պաշտպանությանը և պաշտպանական բնույթ են կրում, սակայն հակառակորդի կողմից ոտնձգության դեպքում երկիրը կարող է հարձակողական գործողությունների անցնել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում