Ավստրալիայի նոր վարչապետը երդմնակալությունից հետո մայիսի 23-ին կմեկնի Տոկիո՝ մասնակցելու Քառյակի առաջնորդների գագաթնաժողովին

Ավստրալիայի նոր վարչապետը երդմնակալությունից հետո մայիսի 23-ին կմեկնի Տոկիո՝ մասնակցելու Քառյակի առաջնորդների գագաթնաժողովին

Ավստրալիայի Լեյբորիստական ​​կուսակցության (ԱԼԿ) առաջնորդ Էնթոնի Ալբանեզին մայիսի 23-ին երդվելու է որպես երկրի նոր վարչապետ։ Ինչպես կիրակի հայտնել է ABC հեռարձակող կորպորացիան, դրանից հետո նա անմիջապես կմեկնի Տոկիո։

Ակնկալվում է, որ Ալբանեզը երդվելու է սենատոր Պանի Վոնգի (որպես նոր արտգործնախարար), Քեթի Գալագերի (գանձապետարանի քարտուղար), Ռիչարդ Մարլզի (փոխվարչապետ) և Ջիմ Չալմերսի (տնտեսական քարտուղար) հետ միասին:

Նախատեսվում է, որ արարողությունից անմիջապես հետո վարչապետը և արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարը կմեկնեն Տոկիո՝ մասնակցելու Քառյակի առաջնորդների գագաթնաժողովին (Քառակողմ անվտանգության երկխոսություն, որի մասնակիցներն են Ավստրալիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ը և Ճապոնիան):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում