Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ում իր ելույթի և քվեարկության իրավունքը տվել էր Հայկ Մամիջանյանին. Արփի Դավոյան

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ում իր ելույթի և քվեարկության իրավունքը տվել էր Հայկ Մամիջանյանին. Արփի Դավոյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետությունն ունի 4 հիմնական անդամ, հետևաբար 4 ձայն: Անդամներից երեքը իշխող խմբակցությունից են, մեկը`ընդդիմությունից։

Ընդդիմության հիմնական անդամ է հանդիսանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, սակայն, ԵԽԽՎ-ում, ՀՀ-ի համար այս կարևորագույն քվեարկության օրը, նա իր ելույթի և քվեարկության իրավունքը տվել «ՊՈՒ»  խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

«Քանի որ, Արմեն Գևորգյանն այս օրերի ընթացքում լուռ է, երբ հանրությունը վրդովված   դատապարտում է այդօրինակ դավաճանական քայլը երկրի նկատմամբ,  կարող ենք հետևություն անել,  որ որևէ սխալ տեղի չի ունեցել և Արմեն Գևորգյանը նույնպես պետք է սատար կանգներ թուրք և ադրբեջանցի պատգամավորներին և քվեարկեր ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է Դավոյանը։

Հիշեցնենք՝  ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել էր «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել էր, որ Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվել են, ադրբեջանական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվել:

Հայանպաստ բանաձևին դեմ էր քվեարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում