Կտրականապես հրաժարվում եմ ցանկացած բժշկական հետազոտությունից, բուժման բոլոր ծառայություններից. Սաակաշվիլի
Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան էջում նոր ուղերձ է հրապարակել:
Սաակաշվիլիի խոսքերով՝ իրեն այլևս թույլ չեն տալիս կապվել փաստաբանի հետ.
«Անձնական փաստաբանիս հետ շփվելն արգելված է։ Հանդիպումների սենյակում ապակե պատն ամբողջությամբ փակ է, ինչը նշանակում է, որ մենք այլևս չենք կարող փաստաթղթեր փոխանակել։ Նման բան երբևէ չի եղել Վրաստանում և առավել ևս՝ Եվրոպայում։ Այսօրվանից կտրականապես հրաժարվում եմ ցանկացած բժշկական հետազոտությունից, բուժման բոլոր ծառայություններից։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել պաշտպանների հետ կապ հաստատելու իմ իրավունքը»,- նշել է Սաակաշվիլին:
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Նա հացադուլի մեջ է արդեն 28 օր։
Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարացել է, սակայն նա հրաժարվում է բանտի հիվանդանոց տեղափոխվել։
Կարծիքներ