Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է
Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է: Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Վրաստանի կառավարության որոշմամբ՝
«Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որը օրինականորեն գտնվում էր Վրաստանում մինչև 2020 թվականի մարտի 14-ը և մինչև Վրաստանում իր օրինական գտնվելու ժամկետի ավարտը չի կարողացել լքել երկիրը, իրավունք ունի մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գտնվելու Վրաստանի տարածքում, եթե նրա ներկայությունը Վրաստանում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
- եթե երկիրը, որի քաղաքացին հանդիսանում է անձը, ներառվել է բարձր ռիսկայնության գոտում,
- եթե սահմանի հատման արգելքը սահմանված է համապատասխան երկրի կողմից,
- եթե անձն առողջական վիճակի պատճառով գտնվում է հիվանդանոցում, կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացած է,
- եթե չեղյալ հայտարարված չվերթների պատճառով անձը չի կարողացել լքել երկիրը սահմանված ժամկետում»:
Կարծիքներ