Լոռիում, ինչպես մնացած բնակավայրերում աջակցում են վարչապետին. նորանշանակ մարզպետ

Լոռիում, ինչպես մնացած բնակավայրերում աջակցում են վարչապետին. նորանշանակ մարզպետ

Լոռու մարզի նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե մարզում պահանջում են վարչապետի հրաժարականը, պատասխանեց.

«Ձեր հարցից այնպիսի տպավորություն է, թե ամբողջ Լոռիում են պահանջում, բայց նման բան գոյություն չունի։ Վարչապետի հրաժարականը պահանջողները մոտավորապես 15-20 հոգի են, տեսախցիկները պարզ ֆիքսել են: Իսկ Երևանում երևի մոտ 500 հոգի են, հստակ ասել չեմ կարող»:

Խաչատրյանը նշեց, որ շատ են այն մարդիկ, ովքեր լավ պատկերացնում են և գիտեն թե ինչ իրավիճակ է Հայաստանում: 

«Այս իրավիճակը նման է մեկ բանի, երբ մեկի օղակը հանում ես և 4 վայրկյան հետո պայթում է նռնակը, 4-րդ վայրկյանից բերեցին, տվեցին այս իշխանությանը: Վարչապետը երեկ հարցազրույցում ասաց, որ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, բայց ոչ մեղքը: Ժողովրդի մեծամասնությունն այսօր աջակցում է վարչապետին և դա ակնհայտ է: Կսպասենք հերթական ընտրություններին, 2023 թվականին ժողովուրդն իր կարծիքը կարտահայտի ընտրությունների միջոցով»,-ասաց մարզպետը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում