Առաքել Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Սնանկության դատարանի որոշմամբ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Մայիսի 25-ին «Ամերիաբանկը» դիմել է դատարան՝ Մովսիսյանին սնանկ ճանաչելու պահանջով: Դատարանն էլ ծանուցումներ է ուղարկել Առաքել Մովսիսյանին:
Նկատի ունենալով, որ նախկին պատգամավորը բացակայում է իր բնակության վայրից, և վերջինիս բնակության վայրը չի բացահայտվել, դատարանը գտել է, որ նրա և գույքի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում:
Ըստ որոշման՝ Մովսիսյանի որևէ գույք հայտնաբերելու դեպքում արգելանք կդրվի դրա վրա:
Կարծիքներ