Վիրահատությունից հետո Հռոմի պապի առողջական վիճակը լավ է. Վատիկան
Կիրակի երեկոյան աղիքային վիրահատության ենթարկված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը լավ է, վիրահատությունը բարեհաջող է անցել՝ երկուշաբթի հաղորդել են Սուրբ Աթոռից:
Վատիկանի խոսնակի խոսքով՝ վիրահատությունը տևել է մոտ երեք ժամ: Ենթադրվում է, որ 84-ամյա հովվապետը մոտ յոթ օր կմնա հիվանդանոցում, եթե բարդություններ չառաջանան: Ավելի վաղ բժշկական աղբյուրները հայտնել էին, որ հոսպիտալացումը կտևի հինգ օր: Հռոմի պապի վիրահատությունը կատարվել է «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցում:
Հոսպիտալացումից երեք ժամ առաջ Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից հավատացյալներին ուղղված իր ավանդական կիրակնօրյա ուղերձում հայտարարել էր սեպտեմբերին Հունգարիա և Սլովակիա կատարելիք ուղևորության մասին: Նա լավ տրամադրություն ուներ, ինչպես միշտ, բարի կիրակի է մաղթել բոլորին և խնդրել աղոթել իր համար:
Կարծիքներ