Ադրբեջանի նախագահը կմեկնի Թուրքիա
Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիթ Էրդողանը տեղեկացրել է, որ Իսրայելի նախագահի՝ վաղը նախատեսված այցից հետո ինքը պատրաստվում է հյուրընկալել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
TRT Haber-ը հայտնում է, որ, ըստ Էրդողանի, ռուս-ուկրաինական պատերազմի առնչությամբ ինքն արդեն խոսել է մոտ 20 պետությունների ղեկավարների հետ։
Թուրքիայի նախագահը հստակեցրել է, որ Ադրբեջանի նախագահը Թուրքիա կժամանի հինգշաբթի։
Հիշեցնենք, որ օրերս թուրքական պատվիրակությունը՝ արտգործնախարար Չավուշօղլուի գլխավորությամբ, գտնվում էր Բաքվում։
Կարծիքներ