Կամբոջայում ցանկանում են արգելել կանանց կարճ և թափանցիկ հագուստ կրել
Կամբոջայի խորհրդարանում քննարկման է դրվել նոր օրինագիծ, որի հաստատման դեպքում ոստիկանությունը մարդկանց ոչ պատշաճ հագնվելու համար տուգանելու իրավունք կստանա:
Ինչպես նշում է South China Morning Post-ը, օրինագիծը կանանց արգելում է չափից ավելի կարճ, ինչպես նաև թափանցիկ հագուստ կրել, մինչդեռ տղամարդկանց արգելում է առանց շապիկի փողոց դուրս գալ:
Թեև կառավարությունը պնդում է, որ օրինագիծը միտված է ազգային ավադույթների պահպանմանը, այնուհանդերձ՝ իրավապաշտպանները գտնում են, որ այն որպես գործիք կօգտագործվի սոցիալապես պահպանողական երկրում կանանց նկատմամբ ավելի շատ ճնշում գործադրելու համար:
Նշվում է, որ ընդունման դեպքում օրինագիծը որպես օրենք կգործի արդեն հաջորդ տարվանից:
Կարծիքներ