Աչաջուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Աչաջուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Օգոստոսի 16-ին, ժամը 18:03-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր գյուղի Մակարավանք համալիր տանող ավտոճանապարհին տեղի ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում