Վթար Սեբաստիայի փողոցում․ կան տուժածներ

Վթար Սեբաստիայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 9-ին` ժամը 22:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 32 հասցեի մոտակայքում բախվել են «Opel» (վարորդ՝ Հովիկ Ջ․) և «BMW» (վարորդ՝ Մյասնիկ Խ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում