Տաջիկստանի եւ Ղրղզստանի ԱԳ նախարարները ՉԺՀ-ում քննարկել են սահմանի իրադրությունը

Տաջիկստանի եւ Ղրղզստանի ԱԳ նախարարները ՉԺՀ-ում քննարկել են սահմանի իրադրությունը

 

Տաջիկստանի եւ Ղրղզստանի ԱԳ նախարարներ Սիրոջիդդին Մուհրիդինը եւ Ռուսլան Կազակբաեւը քննարկել են տաջիկա-ղրղզական սահմանի իրադրությունը: Այդ մասին հաղորդել Է Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը:

Նշվում Է, որ հանդիպումն անցել Է Սիան չինական քաղաքում՝ արտաքին գործերի նախարարների «Կենտրոնական Ասիա-Չինաստան» երկրորդ հանդիպման շրջանակներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պետությունների ղեկավարների կողմից ձեռք բերված համաձայնությունների, կողմերի կառավարական պատվիրակությունների եւ աշխատանքային խմբերի արձանագրությունների շուտափույթ կատարման հարցերը, որոնք վերաբերում են տաջիկա-ղրղզական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաեւ նշել են առեւտրա-տնտեսական, տրանսպորտային, Էներգետիկական եւ այլ ոլորտներում երկրների միջեւ համագործակցության հետագա զարգացման կարեւորությունը:

Ապրիլի վերջին երկու երկրների սահման վրա տեղի Է ունեցել զինված բախում, որի հետեւանքով երկու կոմերից կան զոհվածներ ու վիրավորներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում