Պարետի որոշմամբ 24 ժամով դադարեցվել է մի շարք շինանյութի խանութների ու բենզինի լցակայանների գործունեություն
Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Մի քանի խախտումներ են հայտնաբերվել բենզինի լցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում:
Խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Էրեբունի վարչական շրջանում նախկինում խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ կրկնայցերի ժամանակ խախտումներ չեն հայտնաբերվել: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
Տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Պարետի որոշմամբ 24 ժամով դադարեցվել է մի շարք շինանյութի խանութների ու բենզինի լցակայանների գործունեություն: Նշված վայրերում արձանագրված հիմնական խախտումները դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունն է:
Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:
ՇՎՏՄ-ն հիշեցնում է, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում:
Կարծիքներ