Առնվազն 20 մարդ է զոհվել Հաիթիի մայրաքաղաքի մոտ խմբավորումների բախումների հետևանքով
Առնվազն 20 մարդ է զոհվել երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի արվարձաններում Հաիթիի հանցավոր խմբավորումների անդամների միջև զինված բախումների հետևանքով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է տեղական RFM ռադիոկայանը ։
Մահացածների թվում առնվազն երեք երեխա կա։ Բախումների շրջանը լքել է մի քանի հարյուր մարդ, վիրավորների մասին ստույգ տվյալներ այս պահին չկան։
Կարծիքներ