Բայդենը պնդում է, որ ինքը բարձրացրել է Ռիդի ազատ արձակման հարցը երեք ամիս առաջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ մոտ երեք ամիս առաջ բարձրացրել է Ռուսաստանում դատապարտված ամերիկացի Թրեւոր Ռիդին ազատ արձակելու անհրաժեշտության հարցը։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ ամերիկացի առաջնորդի խոսքերը չորեքշաբթի օրը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ֆոնդը։
«Ես դա արել եմ, ես բարձրացրել եմ այս հարցը»,- ասել է Բայդենը։ «Դա երեք ամիս առաջ էր»,- հավելել է նա։
ՌԴ ԱԳՆ-ն չորեքշաբթի հայտարարել է, որ ռուս Կոնստանտին Յարոշենկոն փոխանակվել է ամերիկյան Ռիդով։ Յարոշենկոն ԱՄՆ-ում 2011 թվականին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով։ Նա ամբողջությամբ հերքել է իր մեղքը եւ ձերբակալությունը անվանել սադրանք, իսկ գործը՝ շինծու։
ԱՄՆ-ից ժամանած ուսանող Ռիդը 2020 թվականին Ռուսաստանում դատապարտվել է ինը տարվա՝ ոստիկանների վրա հարձակվելու գործով։
Կարծիքներ