Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով. Սերգեյ Փարաջանով

Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով. Սերգեյ Փարաջանով

Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով. Սերգեյ Փարաջանով

Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ, և ո՛չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին:

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:

....

Մայրս Սիրան Դավիթի Բեժանովան է: Հայրս՝ Հովսեփ Սերգեյի Փարաջանովը:

Իմ ծնվելու տարվա մեջ նրանք ֆիկտիվ բաժանվեցին: Բաժանությունը նրանց պետք էր, որպեսզի փրկեին ֆրանսիական մշակման մորթուց քուրքն ու Սուրբ Դավթի լեռան վրայի տունը: Քուրքը, տունն ու էլի շատ բաներ հաջողվեց փրկել: Մորս մահից հետո ես ու քույրս ոչ մի կերպ չէինք կարողանում կիսել քուրքը, այդժամ ես այն մկրատով երկու մասի բաժանեցի...

.....

Գարրի Կունցևի հուշերից, որը Փարաջանովի մասին ասում էր. «Լինելով ծաղրածուների արքան, նա երբեք չեղավ արքաների ծաղրածուն»:

.....

«Թբիլիսիում շոգ է, իսկ այստեղ՝ անձրևներ։ Խոնավ է։ Ոտքերիս մաշկն ամբողջովին պատված է բորբոսով և այտուցներով։ Բանտում 1500 բանտարկյալ կա, ով ամենաքիչը 3 դատվածություն ունի։ Ինձ շրջապատում են արյունոտ ճակատագրեր, շատերը կորցրել են մարդկային կերպարանքը։ Ինձ գիտակցաբար են գցել հենց այստեղ, որպեսզի նրանք ոչնչացնեն ինձ։ Գողական լեզվին չեմ տիրապետում, դաջվածքներ չունեմ։ Նրանք ատում էին ինձ, կարծում էին, թե ինձ հատուկ են իրենց մոտ ուղարկել, որպեսզի բանտի կյանքն ուսումնասիրեմ և ֆիլմ նկարահանեմ[14]։ Սակայն, փառք Աստծո, հավատացին ինձ։ Շատերն են ապաշխարում․․․ Հաճախ եմ փքվում սովից։ Լիլիա Բրիկը (Վ․ Մայակովսկու նախկին սիրուհին, ով գործուն մասնակցություն է ունեցել Փարաջանովի կյանքում) ինձ երշիկ և ֆրանսիական կոնֆետներ է ուղարկել, սակայն ամբողջը կերան բանտի պետն ու բանտապահը, ինձ մնաց միայն հոտոտել փաթեթավորումը։ Արտադրամասում աշխատում եմ որպես հավաքարար։ Վերջերս ոմն մեկը դիտմամբ ջուր էր բաց թողել այնտեղ։ Ամբողջ գիշեր, կանգնած սառը ջրում, դույլերով ջուր էի հանում։ Արյուն եմ թքում։ Մի՞թե սա է իմ վերջը․․․ Կարոտում եմ ազատությունը։ Այնտեղ, որտեղ ես եմ, ահավոր է։ Գրիր մանրամասն։ Յուրաքանչյուր նամակ, որ ստանում եմ, թթվածնի կտոր է ինձ համար։ Փայփայիր կյանքդ, ծնողներիդ և պատիվդ։ Հիմարություններ մի՛ արա։ Ամեն ինչ պատժվում է․․․»:

Փառաջանովի նամակը գրված ՝
Քրոջ՝ Աննայի 14-ամյա որդուն՝
Գեորգի Խաչատուրովին

Հետևեք մեզ նաև Տելեգրամում