Հաստատվել է Հայաստան-Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Վրացական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումը։
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպման մրցավար է նշանակվել Գոգա Կիկաչեիշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Ախվլեդիանին և Դավիթ Գաբիսոնիան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը:
Հայաստան - Ղազախստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Կարծիքներ