Ուկրաինան խորհուրդ է տվել իր քաղաքացիներին շտապ հեռանալ Ռուսաստանից
Ուկրաինան խորհուրդ է տվել իր քաղաքացիներին շտապ հեռանալ Ռուսաստանի տարածքից։ Այս մասին տեղեկացվում է Ուկրաինայի ԱԳՆ կայքում։
«Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ուժեղացման հետ կապված, ինչը, մասնավորապես, կարող է հանգեցնել Ռուսաստանի Դաշնությունում հյուպատոսական օգնության տրամադրման հնարավորությունների էական սահմանափակման, արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Ուկրաինայի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց, իսկ նրանց, ովքեր գտնվում են այդ երկրում, շտապ հեռանալ նրա տարածքից։ Ընդգծում ենք, որ այս խորհուրդներն անտեսելը զգալիորեն կբարդացնի Ռուսաստանի Դաշնությունում Ուկրաինայի քաղաքացիներին պատշաճ պաշտպանությամբ ապահովելու գործը»,- ասվում է ԱԳՆ՝ ուկրաինացիներին ուղղված հաղորդագրությունում։
Կարծիքներ