Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բաժանարար արգելապատնեշին․ կան տուժածներ
Հունիսի 26-ին՝ ժամը 00։01-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին «Mercedes C230» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բաժանարար արգելապատնեշին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը (Ն․ Չ․, ծնված 1989 թ.) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով ևս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները Ս. Գ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները նաև ավտոմեքենայի վրայից հեռացրել են արգելապատնեշը:
Կարծիքներ