ՖԻՖԱ-ի փոխնախագահը 5 տարով հեռացվել է ֆուտբոլից

ՖԻՖԱ-ի փոխնախագահը 5 տարով հեռացվել է ֆուտբոլից

Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) նախագահ ու ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ահմադ Ահմադը 5 տարով զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից, hաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Ահմադը որակազրկվել է էթնիկ բնույթի տարբեր խախտումներ թույլ տալու համար: Մադագասկարի 60-ամյա ներկայացուցիչը 2017-2019-ը չարաշահել է պաշտոնեական դիրքը, ինչպես նաև մսխել է մի շարք միջոցներ:

Նախորդ ամիս Ահմադ Ահմադը հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել CAF-ի նախագահական ընտրություններում, որոնք տեղի կունենան 2021-ի մարտին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում