Փարիզում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Փարիզում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ֆրանսիայում գտնվող Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել:

Հանդիպման ժամանակ քննարկել են պաշտոնական Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:

Բանակցությունները կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Ռուսաստանից Իգոր Խովաևի, ԱՄՆ-ից Էնդրյու Շիֆերի և Ֆրանսիայից Բրիս Ռոքֆոյի մասնակցությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ, բանակցություններին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած հանդիպումը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն է հանդիպում ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց Ժան-Իվ Լը Դրիանն ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, նրանց հետ առանձին հանդիպումներ ունեցել, այնուհետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո համատեղ հանդիպում է եղել»,-նշել է գերատեսչությունը:

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Փարիզում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում