Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ երկու բաժնի պետերի գործուղում է Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ երկու աշխատակցի գործուղում է Ռուսաստանի Դաշնություն։
Համապատասխան որոշումը տեղադրված է Կառավարության տեղեկատվական հարթակում։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի պետ Ֆելիքս Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների կազմակերպման և հսկողության բաժնի պետ Սենիկ Ներսիսյանին 2022 թվականի հուլիսի 17-20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փորձագետների հերթական նիստին մասնակցելու նպատակով»,- ասված է հրամանագրում:
Ֆելիքս Մելքոնյանի և Սենիկ Ներսիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հրամանագրի 3-րդ կետով ՀՀ ՊԵԿ-ի նախագահից պահանջվում է գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Կարծիքներ