Հարուցվել է քրգործ Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ

Հարուցվել է քրգործ Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ

Հարուցվել է քրգործ Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի դատախազությունից:

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին, այդպիսով խախտելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) նախատեսված հանցանքի հատկանիշներով և նախաքննության կատարման համար ուղարկվել ԱՀ քննչական կոմիտե:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը կիրառում է «Բայրաքթար» ԱԹՍ-ներ, հայկական կողմից կա 2 զոհ, իրավիճակը ծայրաստիճան լարված է:

ՊԲ-ն հայտնել էր Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետեւանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի 5 պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Այսօր առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գիշերվա ընթացքում հարվածային ԱԹՍ է կիրառել, կրակ բացել հայկական ստորաբաժանումների վրա. փոխհրաձգության հետևանքով հայկական կողմում կար վիրավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում