Իրանում կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ վիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել
Իրանում կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ վերջին 24 ժամում վիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանի Առողջապահության նախարար Բահրամ Էյնոլահին ուղերձ է հղել, որում ողջունել է այս փաստը՝ վիրուսի դեմ երկրի 2 տարի և 100 օրվա պայքարից հետո:
Նա շնորհավորել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի ողջ ժողովրդին այս ձեռքբերման կապակցությամբ։
Նախարարն Իրանի ժողովրդին կոչ է արել պահպանել առողջապահական սահմանված կանոնները, քանի դեռ երկրում համաճարակը չի ավարտվել:
Կարծիքներ