Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին
![Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին](https://freenews.am/uploads/images/image_750x_61bc6cc598678.jpg)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են ԱՀ և ՀՀ համապատասխան կառույցների միջև փոխգործակցության տարբեր ուղղությունների զարգացմանն ու ընդլայնմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև՝ կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացմանն առնչվող հարցեր:
Կարծիքներ