Ուզբեկստանը Ռուսաստանից նավթի ներկրման ծավալը կհասցնի մեկ միլիոն տոննայի

Ուզբեկստանը Ռուսաստանից նավթի ներկրման ծավալը կհասցնի մեկ միլիոն տոննայի

2024 թվականին Ուզբեկստանը կավելացնի նավթի ներկրումը Ռուսաստանից։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։

Երկրի իշխանությունները մտադիր են Ղազախստանի Հանրապետության տարածքով Ռուսաստանի Դաշնությունից նավթային հումքի մատակարարումների ծավալը հասցնել մեկ միլիոն տոննայի։ «Դա ամրագրված է համապատասխան եռակողմ փաստաթղթում, որը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 4-ին Մոսկվայում»,- նշել են հաղորդագրության հեղինակները։

Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինը, Ուզբեկստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ազիմ Ախմեդխաջաևը և Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի փոխնախարար Էրլան Ակկենժենովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում