Այաքսը՝ Նիդեռլանդների չեմպիոն

Այաքսը՝ Նիդեռլանդների չեմպիոն

Մայիսի 11-ին կայացան Էրեդիվիզիեի 33-րդ տուրի հանդիպումները։

Դրանցից մեկում «Այաքսը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթել է «Հերենվենին»: Հաղթանակը թույլ տվեց «Այաքսին» հաղթել առաջնությունը, որը պատմության մեջ 36-րդն է, մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ։

82 միավորով «Այաքսը» առաջատարն է, ՊՍՎ-ն նույնպես այսօր հաղթեց՝ 3:2 հաշվով «Նայմեգենին», բայց առաջնության ավարտից մեկ տուր առաջ 4 միավորով զիջում է Ամստերդամյան թիմին։ ՊՍՎ-ն կավարտի առաջնությունը երկրորդ տեղում: Բրոնզե մեդալակիրը «Ֆեյենորդն» է։

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը և կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում