Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գեղամ Փաշիկյանին զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Գեղամ Փաշիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ»,- ասված է նախագահի հրամանագրում:
Կարծիքներ