Քաղաքական առումով մենք պետք է անենք մաքսիմալը՝ բացառելու ռազմական բախման որևէ սցենար. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական առումով մենք պետք է անենք մաքսիմալը՝ բացառելու ռազմական բախման արևէ սցենար։ Անդրադառնալով վերջին օրերին ՀՀ սահմանին կատարվող իրադարձություններին՝ այս մասին Կառավարության նիստին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանցի մոտ 500-600 զինվորական կա Հայաստանի սահմանի տարբեր հատվածներում։ Մեր ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել նրանց գործողությունների պոտենցիալը։ Իսկ քաղաքական առումով մենք, առաջին հերթին, պետք է անենք մաքսիմալը բացառելու ռազմական բախման արևէ սցենար, երկրորդը, որ նրանք լքեն ՀՀ տարածքը։ Այս ուղղությամբ ահռելի դիվանագիտական աշխատանք է արել և արվում, և հիմա էլ ԱԳՆ մեր գործընկերները զբաղվում են այդ գործով, ինչի պատճառով էլ ներկա չեն այսօրվա նիստին»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով հենց այդ աշխատանքների շնորհիվ է, որ միջազգային գործընկերների և ՀՀ դիրքորոշումները նույնական են, այն է՝ ադրբեջանցիները պետք է լքեն ՀՀ տարածքը։
Կարծիքներ