Հայտնի է, թե ինչ պաշտոն կստանձնեն մանդատը վայր դրած ՔՊ-ական պատգամավորները
Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր են դրել պատգամավորական մանդատները:
Երեկ՝ հունվարի 4-ին Հայկական ժամանակի հետ զրույցում Սերգեյ Մովսիսյանը հաստատել էր այն տեղեկությունը, որ ստանձնելու է Արագածոտնի մարզպետի պաշտոնը։
Մեր տեղեկություններով մանդատը վայր դրած մյուս ՔՊ-ական պատգամավորը՝ Սեդրակ Թևոնյանը նշանակվելու է Արարատի մարզպետ։
ArmeniaNews
Կարծիքներ