Նավթի գինը նվազում է
Նավթի համաշխարհային գները առավոտվա դրությամբ անկում են ապրում, ներդրողները գնահատում են համավարակի ու պահանջարկի հետ կապված ռիսկերը։ Այս մասին վկայում են աճուրդների տվյալները:
Այսպես, Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.61 տոկոսով, բարելի դիմաց կազմելով 72.99 դոլար, սեպտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը՝ 0.61 տոկոսով` մինչեւ 73.65 դոլար: WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.62 տոկոսով` մեկ բարելի դիմաց 71,62 դոլար:
Կարծիքներ