Սիսիանում որդեկորույս մայրը խոնարհվեց Փաշինյանի առաջ
Այսօր Սյունիք այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցեց նաև Սիսիանի քաղաքային պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեց պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Որդեկորույս մայրերից մեկը ցանկացավ ծնկի իջնել Փաշինյանի առջև և ասաց. «Շնորհակալություն պարոն վարչապետ, խոնրահում եմ: Ես որդեկորույս մայր եմ, բայց հպարտանում եմ ձեզանով, ցավում ենք, բայց պետք է հասկանանք, որ ունենք նման մարդ: Ամեն անգամ Ձեզ հետ շփում ունենալուց կյանքս կարծես 10 տարի ավելանում է: Ծնողների սիրտը ցավ է ապրու, բայց պիտի դուխով լինենք»:
Վարչապետը թույլ չտվեց ծնկել, ասելով որ պետք չէ նման բան անել:
Կարծիքներ