Մոսկվան Պեկինից օգնություն չի խնդրել. Պեսկով
Մոսկվան Պեկինից օգնություն չի խնդրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Ի պատասխան լրագրողի խնդրանքին՝ հաստատել կամ հերքել «Financial Times»-ի հրապարակումը, ըստ որի՝ Սպիտակ տունը տեղեկություն է ստացել այն մասին, որ Ռուսաստանը իբր ռազմական օգնություն է խնդրել Չինաստանից Ուկրաինայում հատուկ գործողության համար, Պեսկովը բացասական պատասխան է տվել։
«Ո՛չ»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նշենք, որ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լինցզյանը ևս հայտնել է, որ ԱՄՆ-ից ստացված հաղորդագրություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել Ուկրաինայում հատուկ գործողության համար, ապատեղեկատվություն են։
Կարծիքներ