Ինտերպոլի կողմից երեխայի առևանգման համար հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է Երևանում

Ինտերպոլի կողմից երեխայի առևանգման համար հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է Երևանում

ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հաշվառումից հետո հոկտեմբերի 3-ին, ժամը 12-ին գծային բաժին է բերվել 25-ամյա մի օտարերկրացի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, 2020 թ. հունվարի 20-ից Ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր առանց խնամակալի համաձայնության անչափահաս երեխայի առևանգման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Ըստ աղբյուրի՝ օտարերկրացու հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում