Մեկնարկել Է ռուս-չինական զորավարժությունների ակտիվ փուլը
Ռուսաստանի եւ Չինաստանի զինվորականները ՉԺՀ-ի հյուսիսի կենտրոնական մասում գտնվող զինափորձարանում ձեռնամուխ են եղել գործնական գործողություններին, որն անցկացվում Է «Սիբու/Փոխգործակցություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ընթացքում:
Երկու երկրների զինվորականները համատեղ խմբավորման ուժերի ծավալում են իրականացրել տրված շրջանում, կազմակերպել հետախուզության վարում՝ պայմանական հակառակորդի ամրացման կետերի հայտնաբերման նպատակով, ինչպես նաեւ կատարելագործել վարժանքների ակտիվ մասի առանձին Էպիզոդներ, որն ընդգրկում Է այդ թվում նաեւ ցամաքային-օդային հակաահաբեկչական գործողության անցկացումը»,-Արեւելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) մամուլի ծառայությունը հաղորդել Է օգոստոսի 11-ին: Զորաշարժերն անցկացվում են ՉԺՀ-ի Նինսյա-Հուեյսկոմի ինքնավար շրջանի «Ցինտունսյա» զինափորձարանում:
Զորավարժությունները, որին Ռուսաստանը գործի Է դրել մի քանի Սու-30ՍՄ բազմանպատակային կործանիչներ, կտեւեն մինչեւ օգոստոսի 13-ը: ԱՌՕ-ում հաղորդել են, որ վարժանքների ընթացքում Ռուսաստանի զինվորականներն օգտագործում են չինական բանակի զրահատեխնիկա:
«Համատեղ զորաշարժերին պատրաստվելու ընթացքում երկու երկրների զինվորականներն անցկացրել են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ցամաքային զորքերի մարտական մեքենաներ եւ տանկեր վարելու համատեղ վարժանքներ եւ հրետանային հրաձգություն կատարել թիրախների ուղղությամբ, որոնք նմանեցված են հրետանային զենքին եւ պայմանական հակառակորդի ամրացված կրակակետերին»,-հաղորդել են ԱՌՕ-ի մամուլի ծառայությունում: Ավելի վաղ ԱՌՕ-ն տեղեկացրել Էր, որ ռուս-չինական զորաշարժերին կմասնակցի շուրջ 13 հազար զինծառայող եւ գրեթե 500 միավոր սպառազինություն ու տեխնիկա: Ավելի վաղ ԱՌՕ-ն հաղորդել Էր, որ Վոլգոգրադի մարզի «Պրուդբոյ» զինափորձարանում օգոստոսի 1-ից մինչեւ 13-ը անցկացվում Է «Ինդրա-2021» ռուս-հնդկական վարժանքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ