Հայ խաղաղապահները վարժանքներ են անցկացրել ռազմական օդանավակայանի տարածքում

Հայ խաղաղապահները վարժանքներ են անցկացրել ռազմական օդանավակայանի տարածքում

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները վարժանքներ են անցկացրել իրենց պահպանությանը վստահված ռազմական օդանավակայանի տարածքում։

Վարժանքներին մասնակցել են նաև Հունաստանի և Խորվաթիայի զինված ուժերի զինծառայողներ, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ: Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել վարժանքների արդյունքները, հայկական զորախմբի արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում