Մոսկվայում ուղևորները ծեծել են տաքսու վարորդին, այնուհետև վառել մեքենան

Մոսկվայում ուղևորները ծեծել են տաքսու վարորդին, այնուհետև վառել մեքենան

27-ամյա վարորդի խոսքերով՝ կեսգիշերին մոտ կովկասյան արտաքինով երկու երիտասարդ նստեցին տաքսի։ Երկուսն էլ ալկոհոլի ազդեցության տակ էին, սակայն փորձում էին իրենց զուսպ դրսևորել։

 Վարորդը պատմում է, որ երբ գրեթե վերջնակետին էին հասել, նրանք խնդրել են փոխել ուղղությունը դեպի մոտակա շուրջօրյա խանութ, վիսկի և գարեջուր են գնել և շարունակել են դեպի Մոսկվա-սիթի։

Ուղևորները ևս մի քանի անգամ փոխել են երթուղին, որի ընթացքում վեճ է ծագել իրենց միջև։ Վարորդին հարվածել են այն բանից հետո, երբ նա հրաժարվել է երթևեկել հանդիպակաց ուղղությամբ։ Հետո նրանցից մեկն իր փոխարեն, ոչ սթափ վիճակում վարել է մեքենան 160-180կմ/ժ արագությամբ։

Երբ վարորդը խնդրել է զիջել իրեն ղեկը, սկսել են խեղդել և հարվածել դեմքին։ Մի կերպ կարողացել է դուրս գալ մեքենայից, ինչից հետո ուղևորները շարունակել են ճանապարհը։

Ոստիկանություն ահազանգից հետո մեքենան գտել են այրված վիճակում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում