Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Հունիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել են Ուջան գյուղի բնակիչ, 34-ամյա Լյովա Խ.-ի վարած Mercedes մակնիշի և Ձորափ գյուղի բնակիչ, 39-ամյա Անդրանիկ Ա.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում