Տաթևիկ Սարուխանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 2-ին հրաման է ստորագրել, որով Տաթևիկ Սարուխանյանն ազատվել է Գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։
Վարդապետյանի մեկ այլ հրամանով Սարուխանյանը նշանակվել է դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Սարուխանյանը խորհրդականի պաշտոնում նշանակվել էր հոկտեմբերի 17-ին։
Նախկինում Սարուխանյանը զբաղեցրել է արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի փորձագետի պաշտոնը։
Այնուհետև աշխատանքի է անցել վարչապետի աշխատակազմում։
Կարծիքներ